Պատմություն 11

Պատմական իրադարձություններ

Մ.թ.ա. 640-620 Սարդուրի Գ-ի գահակալությունը
մ.թ.ա. 617-609 Ռուսա Գ-ի գահակալությունը
մ.թ.ա. 585-550 Աժդահակի գահակալությունը Մարաստանում
մ.թ.ա. 585-550 Հայերի պայքարը Մարաստանի դեմ
մ.թ.ա. 570-560 Երվանդ Սակավակյացի գահակալությունը
մ.թ.ա. 560-535 Տիգրան Երվանդյանի գահակալությունը
մ.թ.ա. 553-550 Տիգրան Երվանդյանի և Կյուրոս զորավարի պատերազմը Մարաստանի դեմմ.թ.ա. 54-53 Կրասոսի պարթևական արշավանքը, հայ-պարթևական դաշինքը
մ.թ.ա. 53 մայիսի 6 Խառանի ճակատամարտ
մ.թ.ա. 34 Անտոնիոսի արշավանքը Հայաստան, Արտավազդ Բ-ի գերումը
մ.թ.ա. 31 Անտոնիոսի պարտությունը Ակցիումի ճակատամարտում
մ.թ.ա. 30-20 Արտաշես Բ-ի գահակալությունը
մ.թ.ա. 20-8 Տիգրան Գ-ի գահակալությունը
մ.թ.ա. 8-5 Տիգրան Դ-ի և Էրատոն Մեծ Հայքի թագավոր ու թագուհի
մ.թ.ա. 5-2 Արտավազդ Գ-ի գահակալությունը732-749 Աշոտ Բագրատունին հայոց իշխան
749-753 Մուշեղ Մամիկոնյանը հայոց իշխան
753-770 Սահակ Բագրատունին հայոց իշխան
770-775 Սմբատ Բագրատունին հայոց իշխան
774-775 Հայ ժողովրդի ապստամբությունը արաբական տիրապետության դեմ
775 ապրիլի 24 Արձնիի (Բագրևանդ) ճակատամարտ
775-781 Աշոտ Բագրատունին հայոց իշխան
781-785 Տաճատ Անձևացին հայոց իշխան
790-826 Աշոտ Մսակեր Բագրատունին հայոց իշխան
816-837 Բաբեկի ապստամբությունը
826-851 Բագարատ Բագրատունին հայոց իշխանաց իշխան
826 Տարոնի իշխանության հիմնումը
850-852 Ժողովրդական ապստամբություն Խութեցի Հովնանի գլխավորությամբ
852-855 Սմբատ Բագրատունին (Խոստովանող) հայոց իշխան          1137-1143 Բյուզանդիայի Հովհաննես Կոմնեոս կայսեր արշավանքները Կիլիկիա և հայկական իշխանության ժամանակավոր վերացումը
1145-1169 Թորոս Բ-ն Կիլիկիայի իշխան, Ռուբինյան իշխանության վերականգնումը

Պատմություն 11

Խորհրդային իշխանության հաստատումը Հայստանում

Կառավարման նոր համակարգի ձևերը

1920թ․ դեկտեմբերի 6-ից իշխանությունը Հայաստանում ամբողջապես անցավ ռուսական II-րդ Կարմիր բանակի զորամասերի ուղեկցությամբ Երևան ժամանած ՀՍԽՀ Ռազմահեղափոխական կոմիտեն։ Նոր իշխանությունները, խախտելով դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագիրը, ձևավորեցին միակուսական վարչակազմ։

Հանրապետությունում ստեղծվեցին գործադիր իշխանության նոր մարմիններ՝ ժողովրդական կոմիսարիատներ։ Իշխանության տեղական գործադիր մարմինները հեղկոմներն էին, որոնք նշանակովի էին ու ժամանակավոր։

Երկրի կառավարման համակարգում կարևոր դեր էր հատկացվում ներքին գործերի ժողկոմատին և 1920թ․ դեկտեմբերի 6-ին դեկրետով հիմնված Արտակարգ հանձնաժողովին։ Խորհրդային կարգերը ներդրելու նպատակով, սկսեցին բռնություններ գործադրել բնակչության վրա։ Երկրում խորհրդային վարչակարգը հաստատելու և ամրապնդելու գործընթացը կազմակերպվում էր Հայաստանի կոմկուսի կենտկոմը տեղերում ստեղծված իր կազմակերպությունների միջոցով։

«Ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը և դրա հետևանքները

Հայաստանի խորհրդայնացման պահին երկիրը սոցիալ-տնտեսական ծայրահեղ ծանր դրության մեջ էր։ Խորհրդային Ռուսաստանի կողմից խոստացված օգնությունն առաջին ամիսներին այդպես էլ չհասավ Հայաստան։

Խորհրդային իշխանությունը Հայաստանում գործադրեց քաղաքական բնույթի հետապնդումներ և բռնություններ նախորդ կառավարության, ազգային կուսակցությունների ճանաչված անդամների, այլախոհների և հայկական բանակի սպայակազմի նկատմամբ։

Բաքվում տեղակայված 11-րդ Կարմիր բանակի Հատուկ բաժնի անմիջական ցուցումով 1920թ․ դեկտեմբերից 1921թ․ հունվարն ընկած ժամանակահատվածում հայկական բանակից հեռացվեցին և երկրից աքսորեցին ավելի քան 1000 սպա և զինծառայող։

1921թ․ հունվարի սկզբներից բռնաճնշումները զանգվածային բնույթ ստացան։ ՀՍԽՀ Կարմիր բանակի հրամանատարի պաշտոնից ազատվեց Դրոն։ Բռնությունների իրականացման գործում աչքի էր ընկնում Համառուսաստանյան Չեկայի կողմից արտակարգ լիզազորություններով Հայաստան գործուղված Գևորգ Աթարբեկյանը։

Մոտ 500 սպաներ աքսորվեցին Ռուսաստանի Ռյազան քաղաքի համակենտրոնացված ճամբարները։

Հայկական բանակի սպաների աքսորից հետո այլախոհների դեմ բոլշևիկների դեմ բռնություններն ավելի սանձարձակ դարձան։

1921թ․ հունվարի վերջին Հայկոմկուսի պլենումը որոշեց ձերբակալել և մեկուսացնել ՀՅԴ բոլոր կոմիտեների և կազմակերպությունների ղեկավարներին, նախկին կառավարության անդամներին։ Ձերբակալածների թվում էին ՀՀ վարչապետներ Հովհաննես Քաջազնունին և Համո Օհանջանյանը։

Փետրվարյան ապստամբություն

Հայաստանում բռնությամբ ներդրված բոլշևիկյան վարչակարգի դեմ ապստամբեցին ժողովրդական լայն զանգվածները։

1921թ․ փետրվարի 16-18ը ապստամբությունն արագ ընդգրկվեց ՀՍԽՀ կենտրոնական մի շարք շրջաններ՝ Բաշ Գառնին, Կոտայքը, Թլինը, Դարալագյազը, Բաշ Ապարանը և այլն։ Գրեթե չհանդիպելով լուրջ ապստամբության փետրվարի 18-ին ապստամբները մտան Երևան։

Հաղթանակած ապստամբության շնորհիվ, որի ընդհանուր ղեկավարությունը ստանձնել էր դաշնակցությունը, Երևանում ստեղծվեց իշխանության նոր մարմին՝ Հայրենիքի փրկության կոմիտե(ՀՓԿ)՝ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։

Կոմիտեի առաջին իսկ հրամաններով ազդարարվեց Հայաստանում խորհրդային իշխանության տապալման և բոլոր բոլշևիկներին ձերբակալելու մասին։ ՀՓԿ-ն գիտակցելով, որ անհնար է մայնակ դիմակայել բոլշևիկյան ուժերին, փորձեց համագործակցություն հաստատել Վրաստանի մենշևիկյան իշխանություների հետ և խորհրդային ուժերի դեմ։ Սակայն Վրաստանի 1921թ․ փետրվարի վերջերին խափանեց այդ հնարավոր դաշինքը։

ՀՓԿ-ն ագամ դիմեց քեմալականներին։ Վերջիններս խրախուսեցին հայերի հակախորհրդային գործողությունները, բայց նրանց չաջակցեցին՝ իրանց դաշնակից բոլշևիկների դեմ պայքարում։

Փետրվարյան ապստամբությունը ճնշելու ու ամբողջ Հայաստանում խորհրդային իշխանությունը վերահաստատելու խնդիրը ստանձնեց ՌԿԿ կենտկոմի բյուրոն։ Ղամարլու-Վեդի-Բասարում պաշարված հայկական խորհրդային ուժերը հայտնվել էին ծանր դրության մեջ, նրանց փրկությունը կախված էր հյուսիսից Կարմիր բանակի զորամասերի հարձակման հաջողությունից և Ռուսաստանից ակնկալվող օգնությունից։

Վրաստանի խորհրդայնացումից հետո կարմիրբանակային հիմնական զորամասերի՝ Հայաստան վերադառնալուց հետո կտրուկ փոխվեց։

1921թ․ մարտի 25-ից 11-րդ բանակի զորամասերն անցնում են վճռական հարձակման։ Ապրիլի 2-ին մտնում են Երևան։ Շրջափակման մեջ հայտնվելու վտանգից խուսափելու համար ապստամբները՝ ՀՓԿ-ի գլխավորությամբ, Բաշ Գառնիով և Ղարալագյազով նահանջեցին դեպի Զանգեզուր։

Փետրվարյան ապստամբության պարտութ

Պատմություն 11

Հայաստանի Հանրապետություն

Հայաստանի պետականության ձևավորումն ու ամրապնդումը

Հայաստանի Հանրապետության հռչակումը

1918թ․ մայիսին թուրքական զորքերը ներխուժել էին Արևելյան Հայաստան և Այսրկովկաս:

Մայիսի 26ին գումարվեց Անդրկովկասյան Սեյմի վերջին նիստը, որը վրացիների պնդումով ընդունեց ԱԺԴՀ-ի լուծարման մասին որոշում։ Այդ օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը։

Նույն օրը գումարվեց Հայոց ազգային խորհրդի նիստ։ Վրաստանի անկախությունն ընդունելով, որպես կատարված փաստ՝ Ազգային Խորհուրդն իր վրա վերցրեց հայկական շրջանների նկատմամբ ժամանակավոր կառավարության գործառություն։

Մայիսի 27ին հռչակվեց ԱԿՄՀ-ի անկախության մասին, որն առաջին անգամ անվանվեց Ադրբեջան։

Մայիսի 28ին քննարկումից հետո Հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը և նոր պատվիրակություն ուղղարկելու Բաթում՝ թուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության անկախության օրը եղավ մայիսի 28ը։

Բաթումի պայմանագիր

1918թ․ մայիսի 11ին Բաթումում վերսկսված բանակցություններում թուրքական պատվիրակությունը գլխավորում էր Խալիլ բեյը։

1918թ․ մայիսի 30ին Հայոց ազգային խորհրդի պատվիրակները հասան Բաթում և դիմեցին Խալիլ բեյին բանակցությունների նպատակով։ Եթե մայիսի 27ին Խալիլ բեյը հայտարարում էր, թե այդպիսի մարմին չի ճանաչում, ապա Հայաստանի փաստացի անկախություն հայտարարելու մասին գրավոր հավաստիացում ստանալուց հետո ստիպված էր նստելու բանակցությունների։

1918 հունիսի 4ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիր։ Դրանով օսմանյան կառավարությունն ճանաչեց Հայաստանի անկախությունը։

Բաթումի հաշտության պայմանները Հայաստանի համար ծանր էին։ Թուրքիային էր անցնում Կարսը՝ իր շրջակա գավառներով, Երևանի կեսը, Ալեքսանդրապոլը և երկաթուղին՝ մինչև Ջուլֆա։ Պայմանագիրը տևեց մի քանի ամիս։

Իշխանության մարմինների ստեղծումը

Անկախությունից հետո Հայոց կենտրոնական ազգային խորհուրդը սկսեց ձևավորել Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններ։

Մինչև նորակազմ կառավարությունը Թիֆլիսից կժամաներ Երևան, կարգուկանոն հաստատելու ուղղությամբ աշխատանք էր կատարվել Երևանի հայոց ազգային խորհուրդը և նահանգի դիկտատոր Արամ Մանուկյանը։

Երկրի բարձրագույն օրենսդիր իշխանությունը կոչվեց Հայաստանի խորհուրդ։ Նրա 46 անդամներից, 18-ը դաշնակցական էին, 6-ական անդամներ ունեին ՀԺԿ-ն, Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը, Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը և ՀՀ-ում ապրող մուսուլմանները։

Реклама

Բարձրագույն գործադիր իշխանությունը՝ կոչվում էր մինիստրների խորհուրդ։ 1918թ․ հունիսի 7ին նախագահ ընտրվեց Հովհանես Քաջազնունին։

1919թ․ հունիսի 21-23ին տեղի ունեցան ՀՀ խորհրդարանի ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունեին 20 տարին լրացած քաղաքացիները։

Ընտրվեց 80 խորհրդարանի անդամ, որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսէռ, 1-ը անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթար, 1-ը՝ եզդի։

ՀՀ տարածքը հասավ 70 հազար քառ․ կլիոմետրի՝ 2մլն բնակչությամբ։

Զինանշանի մասին օրենքը հայտարավեց 1920թ․ հուլիսի 23-ին(Թամանյան և Կոջոյան)։

Պատմություն 11

Հայ Ազգային կուսակցություններ

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Հայ Ազգային կուսակցություններ»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ի՞նչ պատական պայմաններ էին ստեղծվել ազգային կուսակցությունների ստեղծման համար։

Եվրոպական հասարակական մտքի ազդեցությամբ հայ մտավորական շրջանակները՝ մանկավարժներ, պարբերականների խմբագիրներ, գրական դեմքեր միավորվում էին ազգային ազատագրության գաղափարի շուրջ: Նրանց ոգեշնչում էին արևմտահայ զինված պայքարի հերոսական դրվագները:
Հայաստանի տարբեր շրջաններում և գաղթավայրերում ձևավորված գաղտնի ազատագրական խմբակներն ու միությունները հիմք դարձան 1880-ական թթ. կեսերից ավելի հասուն մարտական ու գաղափարական քաղաքական կազմակերպությունների ազգային կուսակցությունների առաջացման համար:

  • Ներկայացնե՛ք Արմենական կուսակցության հիմնական տեսլականները։

Հիմնադրվել է 1885 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Գոյատևել է մոտ չորս տասնամյակ՝ մինչև 1921 թվականը։
19-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի տարբեր քաղաքներում ստեղծվել էին գաղտնի կազմակերպություններ (Վան՝ «Միություն ի փրկություն» և «Սև խաչ», Ալեքսանդրապոլ՝ «Բարենպատակ ընկերություն», Ղարաքիլիսա՝ «Հայրենիքի սիրո գրասենյակ», Էրզրում՝ «Պաշտպան հայրենյաց» և այլն)։ Աստիճանաբար հայ իրականության մեջ պետք է ստեղծվեր առաջին կուսակցությունը։ «Սև Խաչի» ղեկավարներից Մկրտիչ Փորթուգալյանը հաստատվեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում և 1885 թվականի հուլիսի 20-ին սկսեց հրատարակել «Արմենիա» թերթը: «Սև խաչի» նախկին անդամները սկսում են նորից հանդիպումներ ունենալ։ Սկզբնական շրջանում գաղտնի հանդիպումները նախաձեռնում էին Մկրտիչ և Գրիգորիս Թերլեմեզյան եղբայրները։ 1885 թվականի աշնանը խիստ գաղտնիության պայմաններում ստեղծեցին առաջին կուսակցությունը։ Ուսուցչի հրատարակած թերթի անունով կուսակցությունը կոչեցին «Արմենական»։
Արմենական կուսակցության ծրագիրը ձևավորվեց գործունեության առաջին տասնամյակի ընթացքում։ Այն բաղկացած էր յոթ մասից։
Արմենականները գտնում էին, որ հայությանը պետք է նախապատրաստել հեղափոխության համար, զենք հայթայթել և զինախմբեր ստեղծել։

  • Ո՞րոնք էին Հնչակյան կուսակցության ծրագրի հիմնական կետերը։ Ի՞նչ ձգտումներ ունեին նրանք։

Այն հիմնադրվել է 1887 թվականի օգոստոսին Ժնևում, Շվեյցարիա, մի խումբ արևելահայ ուսանողների կողմից, որոնք էին՝ Ավետիս Նազարբեկյանը, Մարո Վարդանյանը, Ռուբեն Խանազատյանը, Գաբրիել Կաֆյանը, Քրիստափոր Օհանյանը, Գևորգ Ղարաջյանը, Մանուել Մանուելյանը։ Ներկայումս գործող ամենահին կուսակցությունն է։ Առաջին սոցիալիստական կուսակցությունն է որը գոյություն է ունեցել Օսմանյան կայսրությունում և Իրանում: Կուսակցության անվանումը վերցվել է «Հնչակ» թերթից, որի անունը «զանգակ» բառի հոմանիշն է։
1888 թվականին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը մոտակա նպատակ էր համարում համազգային ապստամբությամբ թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորման միջոցով անկախ հանրապետության ստեղծումը, իսկ «հեռավոր նպատակ»՝ հայ հասարակության սոցիալիստական վերափոխումը։
1888 թվականին «Հնչակ» թերթում հրատարակվեց կուսակցության ծրագիրը։ Այն պատրաստվել և կազմվել էր 1887 թվականին Ավետիս և Մարո Նազարբեկյանների, Գևորգ Ղարաջյանի կողմից։ Հնչակյանների կողմից սեփական ծրագրի հրատարակությունն ազդարարում էր հեղափոխական կուսակցության կազմավորման մասին։ 1888 թվականին կայացավ կուսակցության հիմնադիր ժողովը։ «Հնչակյան» անվանումը կուսակցությունը ստացավ միայն 1890 թվականին։
Կուսակցության ծրագրի համաձայն հնչակյանների գործունեության առանցքը Հայկական հարցն էր և սոցիալիզմը։ 1880-1890-ական թվականներին Արևմտյան Հայաստանում ստեղծելով իրենց կազմակերպությունները և անցնելով լայն գործունեության՝ Ազգային ճնշման դեմ իրենց մարտավարության մեջ հնչակյանները համատեղում էին խաղաղ քաղաքական ցույցերը և զինված հայդուկային ելույթները։

  • Ինչու՞ ստեղծվեց ՀՅԴ-ն։ Ի՞նչ ձգտումներ ուներ ՀՅԴ-ն Հայկական հարցի լուծման շուրջ։

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն (ՀՅԴ, ժամանակակից արևելահայերեն ուղղագրությամբ՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն): Ստեղծվել է 1890 թվականի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում։ Հիմնադիրները և առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը և Ստեփան Զորյանը (Ռոստոմ)։ 1890 թվականի սեպտեմբերին հրապարակված ՀՅԴ մանիֆեստում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության նպատակն է համախմբել հայ ժողովրդի ուժերը, ձեռք բերել քաղաքական և տնտեսական ազատություն Արևմտյան Հայաստանի համար։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով և ավանդներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական և հեղափոխական կուսակցություն է։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով պայքարում է հանուն հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, հավատարիմ իր գաղափարաբանությանը, իր բոլոր ուժերով նվիրվում է բովանդակ հայ ազգի քաղաքական, տնտեսական, ընկերային եւ մշակութային շահերի պաշտպանությանը՝ հանուն Ազատ Հայի, Ազատ Քաղաքացու եւ Ազատ Հայրենիքի կերտման։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ ժողովուրդի ազգային ազատագրական պայքարը հիմնավորում է իր գաղափարաբանությամբ։ Նա առաջադրում է անհատի ազատության, ազգային ինքնորոշման, անկախ պետականության, ընկերության, համերաշխության և բարօրության ճանապարհով ապահովել հայ մարդու և հայ ազգի անկաշկանդ, բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ձգտում է Հայ Դատի լուծմանը` ամբողջական հայությամբ ամբողջական հայրենիքի կերտմանը։

Դասարանական աշխատանքի թեմա՝ «Հայ Ազգային կուսակցություններ»

Պատմություն 11

Հայկական հարցի միջազգայնացումը, Սան Ստեֆանո, Բեռլին

Առաջադրանքներ նախատեսված 11-րդ դասարանի սովորողների համար

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Հայկական հարցի միջազգայնացումը, Սան Ստեֆանո, Բեռլին>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ներկայացրե՛ք Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրի հիմնական հոդվածները։ Ո՞րն էր Հայկական հարցի էությունը։ Արևմտահայ ազգային-քաղաքական ուժերն ի՞նչ գործունեություն ծավալեցին Հայկական հարցի լուծման համար։

1878 թ. փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտությունը Կ. Պոլսից ոչ հեռու գտնվող Սան Ստեֆանո ծովափնյա ավանում՝ հայ մեծահարուստ Առաքել Դադյանի ամառանոցում: Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օրթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով: Էրզրումը և Բասենը վերադարձվում էին Օսմանյան կայսրությանը:

Սան Ստեֆանոյի պայմանագրում արծարծվեց նաև XIX դ․ երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական առանցքը կազմող Հայկական հարցը։ Այն, Արևելյան հարցի բաղկացուցիր մաս լինելով, այդ ժամանակաշրջանում վերաբերում էր արևմտահայության ազատագրության կամ ինքնավարության խնդրին։

Սան Ստեֆանոյի պայմանագրում տեղ գտան Հայաստանին և հայերին վերաբերվող առանձին հոդվածներ և ձևակերպումներ, որոնց դրույթները մասամբ էին համընկնում հայերի առաջադրած պահանջներին: 16-երորդ հոդվածով Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված և կրկին Թուրքիային վերադառձնելիք գավառներում անհապաղ բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից: 25-րդ հոդվածն իրավունք էր տալիս ռուսական զորքերին 6 ամիս ժամկետով մնալու Հայաստանում: 27-րդ հոդվածով Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին:

Պայմանագրում կային շատ անորոշություններ. ըստ 16-րդ հոդվածի ստացվում էր, որ Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների մեղավորները ոչ թե թուրքական իշխանություններն են, այլ քրդերն ու չերքեզները: Նման ձևակերպումը ոչ թե կերաշխավորեր հայերի անվտանգությունը, այլ կսրեր նրանց հարաբերությունները հարևանների հետ:

  • Ներկայացրե՛ք հայ հասարակական շրջանակների և հայկական պատվիրակության գործունեությունը։ Համեմատե՛ք Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածներն ու ձևակերպումները։ Ո՞ր գավառներից կազմվեց Կարսի մարզը։

Բալկաններում և Արևելքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումն առաջացրեց առաջին հերթին Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի դժգոհությունը: Նրանք պահանջեցին կնքված պայմանագրի կետերն ամբողջությամբ համաձայնեցնել իրանեց հետ, հակառակ դեպքում սպառնում էին պատերազմով: Ռուսական կառավարությունը տեղի տվեց համաձայնելով հարցը քննարկել մեծ տերությունների հետ: Որոշվեց Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկի նախագահությամբ Բեռլինում գումարել վեհաժողով:

Հայկական հարցի միջազգայնացնումն աշխուժություն առաջացրեց հայ հասարակական շրջանակներում: Նույնիսկ առաջադրվեցին անկախ հայրենիքի կառավարիչների թեկնածություններ: Բարձր դուռը փորձում էր իր հսկողության տակ վերցնել հայերի գործողությունները: Սուլթանը հայոց պատրիարքին նույնիսկ առաջարկում է պատվիրակություն ուղարկել վեհաժողով: Այդ քայլով նա ցանկանում է հայկական պահանջները հարկադրել բուլղարների շահերին և դրանով խառնել Ռուսաստանի ծրագրերը: Հայոց պատրիարքը որոշում է առիթն օգտագործել և հայերի պահանջները ներկայացնել վեհաժողովին:

Ազգային գործիչ Գրիգոր Օտյանի առաջարկությամբ Եվրոպա մեկնող պատվիրակությունը գլխավորում է Մկրտիչ Խրիմյանը: Պատվիրակությունը կազմում էին Մինաս Չերազը, Մինաս Փափազյանը և Խորեն Նարբեյը: Հոգևոր գործիչ Խորեն Նարբեյը մեկնում է Սանկտ Պետերբուրգ ռուսական արքունիքի հետհայերի պահանջները համաձայնեցնելու համար:

Վեհաժողովի նախօրյակին՝ մայիսի 25-ին, կնքված անգլո-թուրքական գաղտնի համաձայնագրով Մեծ Բրիտանիան Թուրքիայից ստացավ Կիպրոս կղզին՝ փոխարենը խոստանալով պաշտպանել թուրքական պահանջները։

1878 թ․ հունիսի 1-ին Բեռլինում սկսված վեհաժողովը ընթացավ առանց հայերի մասնակցության։ Անտեսելով Սան-Ստեֆանոյի պայմանագրում Հայկական հարցի մոտեցումները՝ Բեռլինի վեհաժողովում Հայաստանի ինքնավարության ծրագիրը լիովին մերժվում է։ Պայմանագրի 61-երորդ հոդվածը ևս թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր հայերի համար բարեփոխումներ անցկացնել և ապահովել նրանց անվտանգությունը: Բայց բարեփոխումների իրագործման հսկողությունն այժմ, բացի Ռուսաստանից, դրվում էր նաև վեհաժողովի մասնակից մյուս տերությունների վրա։ Դա վերջիններիս հնարավորություն է տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։

Քանի որ Ռուսաստանն իր զորքերն անհապաղ դուրս էր բերելու գրաված տարածքներից, ոչ մի երաշխիք չէր մնում բարեփոխումների կենսագործման համար: Բեռլինի պայմանագրում Հայաստան անունը փոխարինվել էր հայաբնակ մարզեր բառակապակցությամբ: Ալաշկերտն ու Բայազետը վերադարձվեցին Օսմանյան կայսրությանը: Ռուսաստանին էր մնում միայն Կարսը՝ շրջակա գավառներով: Կարս բերդաքաղաքը շուտով դարձավ նորաստեղծ Կարսի մարզի կենտրոնը, դրա մեջ մտան Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի գավառները:

  • Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից։ Ինչու՞ էին մեծ տերությունները ժամանակ առ ժամանակ հանդես գալիս Հայկական հարցի ջատագովներ։

Վեհաժողովի որոշումները խոր հիասթափություն առաջացրին հայության մեջ: Խրիմյանն ու Չերազը վեհաժողովի վերջին օրը՝ հուլիսի 1-ին, բողոք ներկայացրին մեծ տերություններին: Խրիմյան Հայրիկը վեհաժողովը պատկերավոր ձևով նմանացրեց հարիսայի ճաշկերույթի, որին երկաթե շերեփներով ներկայացած մասնակիցները կարողանում էին տանել իրենց բաժինը։ Բայց քանի որ ինքը միայն թղթե շերեփ ուներ, այն մնաց հարիսայի մեջ, և ինքը ստիպված էր ձեռնունայն վերադառնալ։ Խրիմյանը և բազմաթիվ այլ գործիչներ Բեռլինից հետո հասկացան, որ օտար տերությունների հետ իրենց հույսերը կապելու փոխարեն անհրաժեշտ է կազմակերպել սեփական ժողովրդի զինված ազատագրական պայքարը: Խրիմյան Հայրիկը կոչ է անում հայությանը:

Մեծ տերությունները բազմիցս հանդես եկան հայկական բարեփոխումնեն իրականացնելու պահանջներով՝ նպատակ ունենալով Թուրքիայից զիջումներ կորզելու իրենց օգտին: Սուլթանական կառավարությունն օտար երկրների միջամտումից ազատվելու համար նախընտրեց Հայկական հարցի լուծման ուրույն ուղի՝ հայերին ցեղասպանելու քաղաքականությունը:

Պատմություն 11

Հայկական դիվանագիտությունը 17-րդ դարում

Հայոց ազատագրական պայքարի ծավալումն ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները; Ներքինի դեպքում էական նախադրյալներ դարձան դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման ցանկությունը: Հայոց պետականության վերականգնումը կարող էր երաշխիք լինել օտարների կողմից բնակշության վեղեքման դադարեցմանը: Աստիճանաբար շատանում էին հարկերը և անօրինականությունները չքավորության եզրին հասցնելով բնակչությանը: Իշխանությունը թուլացել էր և ի վիճակի չէր ինքնուրույն գլխավորելու ազատագրական շարժումը, սակայն Օսմանյան կայսրության թուլացումը, ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում։ Կարևոր էին միջազգային հարաբերություններում նկատվող փոփոխությունները: Եվրոպական մի շարք երկրներ , որոնց սպառնում էր Օսմանյան կայսրությունը ուժեղացել էինք, սրանք էլ արտաքին նաղապայմաններն էին: Այսպիսով ստացվեց , որ Հայաստանի և այդ Եվրոպական երկրների շահերը համընկնում են , այսինքն նրանց կարելի է դիտարկել որպես Հայաստանի ազատագրության համար հնարավոր և իրական դաշնակիցներ: Կարևոր հանգամանք էր նաև հույների, ասորիների, վրացիների, անգամ քրդերի և եզդիների պատրաստականությունը օտար տիրապետության դեմ պայքարելուն: Այսպիսով պայքարի կազմակերպումը կարող էր ցանկալի արդյունք ունենալ:

1645 թվականին Օսմանյան պետության և Վենետիկի հանրապետության միջև սկսվեց երկարատև պատերազմ և հնարավոր պարտությունը օսմանյան զորքը թոթափելու հույսեր արթնացրեց թուրքահպատակ ժողովուրդների մոտ: Պատերազմում Վենետիկի դաշնակիցները՝ Հռոմի պապական աթոռը և Ֆրանսիան, ջանքեր էին գործադրում համախմբելու օսմանյան տիրապետության տակ գտնվող ժողովուրդներին: Հայազգի գործիչները ևս կոչեր էին ուղղում Հռոմի պապին ու Ֆրանսիայի թագավորին՝ ուժեղացնելու հակաօսմանյան պայքարը: Մոտ երկու տասնամյակ ազատագրական շարժման ծրագրերի մասնակիցներից էր բաղիշեցի հայազգի վաճառական Շահմուրատը, ով 1666թ. Փարիզ էր ժամանել և ֆրանսիական արքունիքին հավաստիացրել, թե հայերը հույների հետ միասին պատրաստ են ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ: Ֆրանսիան շուտով ստանձնեց Թուրքիային հովանավորելու քաղաքականություն։ Հայ քաղաքական գործիչները ստիպված էին քայլեր կատարել այլ երկրների՝ Ավստրիայի, Հունգարիայի, Գերմանիայի ու Լեհաստանի հետ դաշինք կնքելու նպատակով։ Քաղաքական իրադրության փոփոխությունները նպաստավոր չեղան այդ ծրագրերի իրականացման համար: Հայ ազատագրական ուժերը ստիպված էին ապավինելու հակաօսմանական համագործակցությանը:

Հայաստանի ազատագրության խնդիրը ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի հոգևոր ու աշխարհիկ գործիչների քննարկման առարկան էր: 1677 թվականին Հակոբ Ջուղայեցին, ով կաթողիկոս էր Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ: Ներկա էին նաև Սյունիքի ու Արցախի մելիքները: Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ գնում է Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: Մոտ երկու տարի մնալով Կոստանդնուպոլսում՝ հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան: Սակայն պատվիրակության հետ մեկնած 20-ամյա երիտասարդը՝ Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիք Իսրայելի որդին էր, չի վերադառնում պատվիրակության հետ:

Պատմություն 11

Պատմություն

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։


Արևելյան հայաստանի մեծ մասը ենթարկվում է իրանի։Երևանին,Նախիջևանին,Ղարաբաղին,գանձակին և Մակուին։Արևելյան Վրաստանի մեջ էին ներառված լոռին,փամբակը,ջավախքը,շամշադինը և ղազախը։1801 թվականին Ռդ֊ին միացվեց արևելյան վրաստանը, որով Ռդ֊ի մասը դարձավ այդ տարածքում եղած հայկական շրջանները։1804 թվականին Ռուսական զորքերը հարձակվեցին գանձակ քաղաքի վրա  որով սկսվեց ռուս֊պարսկական պատերազմները  մինչև 1813թ։ Հունիսի վերջին 1804 թվական Էջմիածնի մոտ պարսկական զորքերը  գահաժառանգ Աբաս֊Միրզայի հրամանատարությամբ պարտվեցին ռուսներին։Ռուսական ռազմական հաջողություններից անհանգստացած Ֆրանսիան ,Անգլիան և օսմանյան կայսրությունը փորձեցին կանխել Ռուսաստանին։1806 թվականին սկսվեց Ռուս թուրքական պատերազմը ( 1806֊1812)։ Ռուսաստանը Օսմանյան կայսրության հետ հաշտություն կնքելուց հետո ջախջախեց Նապոլեոնին։ Անդրկովկասում ռուսները պարսիկների դեմ անցան լայնամասշտաբ ռազմական գործողությունների։1813թ ին հոկտեմբերի 12 ին Արցախի  Գյուլիստան կնքվում է հաշտության պայմանագիր։


Պայմանագրով ռուսաստանին է անցնում Արևելյան Հայաստանի զգալի հատվածը՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը, Շիրակը։
Իրականացավ հայերի վաղեմի երազանքը, սակայն Երևանը և Նախիջևանը խանությունները մնում էին Պարսկաստանի իշխանության տակ։

Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման ավարտը
1826թ․ հուլիսի 6-ին Աբաս-Միրզը 60․000անոց բանակով ներխուժեց Արցախ և պաշարեց Շուշիի բերդը։
Այսպիսով սկսվում է ռուս-պարսկական նոր պատերազմեը(1826-1828թթ․)։
Շուշիի ռուսական կայազորը և շրջագայքի հայկական 1500 աշխարհազորները մեկ ու կես ամիս դիմակայեցին պարսիկներին։
1826թ․ սեպտեմբերի 3-ին հայ ազգի գեներալ Վալերյան(Ռոստոմ) Մադաթովը 2000անոց զորագնդով Շամքոր գետի մոտ ջնջխեց պարսիկների 10000անոց բանակը, և հետ գրավեց Գանձակը։ Գնաձակի մոտ սեպտեմբերի 13-ին գեներալ Պասկևիչի գլխավորած 8000անոց զորքը ջախջախեց Աբաս-Միրզայի 35000անոց զորքին։
1827թ․ օգոստոսի 17-ին Օշականի և Էջմիածնի միջև ընկած մի վայրում տեղի է ունենում կատաղի ճակատամարտ, որտեղ ռուսական բանակը ունենում է փայլուն հաղթանակ։
1827թ․ հոկտեմբերի 1-ին ռուսները գրավում են Երևանի բերդը։
Հոկտեմբերի 13ին ռուսները մտնում են Թաբրիս։
Մինչև 1828թ․ ռուսները գրավում են Խոյը, Սալմաստ, Ուրմիան և շարջվում դեպի Թեհրան։
Պարսկաստանի համար այս ծանրագույն իրավիճակում 1828թ․ փետրվարի 10-ին Թավրիս-Թեհրան ճանապարհին գտնվող Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր։ Արդյունքում Հայաստանի ևս մեկ հատված՝ Երևան և Նախիջևանի խանությունները անցնում են Ռուսաստանին։

Պատմություն 11

Պատմություն

Առաջադրանքներ նախատեսված 11-րդ դասարանի սովորողների համար

Հայկական դիվանագիտությունը 17-րդ դարում․ Ներկայացրե՛ք թեման  հետևյալ ուղղություններով՝

  1. Հայաստանի ազատագրության հնարավոր տարբերակները, ծրագրերը

Հայոց ազատագրական պայքարի ծավալումն ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները
Ներքինի դեպքում էական նախադրյալներ դարձավ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման ցանկությունը: Հայոց պետականության վերականգնումը կարող էր երաշխիք լիներ օտարների կողմից բնակշության վեղեքման դադարեցմանը: Աստիճանաբար շատանում էին հարկերը և անօրինականությունները՝ չքավորության եզրին հասցնելով բնակչությանը: Իշխանությունը թուլացել էր և ի վիճակի չէր ինքնուրույն գլխավորելու ազատագրական շարժումը, սակայն Օսմանյան կայսրության թուլացումը, ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում։ Կարևոր էին միջազգային հարաբերություններում նկատվող փոփոխությունները: Եվրոպական մի շարք երկրներ , որոնց սպառնում էր Օսմանյան կայսրությունը ուժեղացել էինք, սրանք էլ արտաքին նաղապայմաններն էին: Այսպիսով ստացվեց , որ Հայաստանի և այդ Եվրոպական երկրների շահերը համընկնում են , այսինքն նրանց կարելի է դիտարկել որպես Հայաստանի ազատագրության համար հնարավոր և իրական դաշնակիցներ: Կարևոր հանգամանք էր նաև հույների, ասորիների, վրացիների, անգամ քրդերի և եզդիների պատրաստականությունը օտար տիրապետության դեմ պայքարելուն: Այսպիսով պայքարի կազմակերպումը կարող էր ցանկալի արդյունք ունենալ:

2.Հայաստանի ազատագրության ընդունելի ճանապարհները

1645 թվականին Օսմանյան պետության և Վենետիկի հանրապետության միջև սկսվեց երկարատև պատերազմ և հնարավոր պարտությունը օսմանյան զորքը թոթափելու հույսեր արթնացրեց թուրքահպատակ ժողովուրդների մոտ: Պատերազմում Վենետիկի դաշնակիցները՝ Հռոմի պապական աթոռը և Ֆրանսիան, ջանքեր էին գործադրում համախմբելու օսմանյան տիրապետության տակ գտնվող ժողովուրդներին: Հայազգի գործիչները ևս կոչեր էին ուղղում Հռոմի պապին ու Ֆրանսիայի թագավորին՝ ուժեղացնելու հակաօսմանյան պայքարը: Մոտ երկու տասնամյակ ազատագրական շարժման ծրագրերի մասնակիցներից էր բաղիշեցի հայազգի վաճառական Շահմուրատը, ով 1666թ. Փարիզ էր ժամանել և ֆրանսիական արքունիքին հավաստիացրել, թե հայերը հույների հետ միասին պատրաստ են ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ: Ֆրանսիան շուտով ստանձնեց Թուրքիային հովանավորելու քաղաքականություն։ Հայ քաղաքական գործիչները ստիպված էին քայլեր կատարել այլ երկրների՝ Ավստրիայի, Հունգարիայի, Գերմանիայի ու Լեհաստանի հետ դաշինք կնքելու նպատակով։ Քաղաքական իրադրության փոփոխությունները նպաստավոր չեղան այդ ծրագրերի իրականացման համար: Հայ ազատագրական ուժերը ստիպված էին ապավինելու հակաօսմանական համագործակցությանը:

3.Գաղտնի ժողովները և պատվիրակությունները ստեղծումը, դրանց արդյունավետությունը

Հայաստանի ազատագրության խնդիրը ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի հոգևոր ու աշխարհիկ գործիչների քննարկման առարկան էր: 1677 թվականին Հակոբ Ջուղայեցին, ով կաթողիկոս էր Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ: Ներկա էին նաև Սյունիքի ու Արցախի մելիքները: Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ գնում է Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: Մոտ երկու տարի մնալով Կոստանդնուպոլսում՝ հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան: Սակայն պատվիրակության հետ մեկնած 20-ամյա երիտասարդը՝ Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիք Իսրայելի որդին էր, չի վերադառնում պատվիրակության հետ: