Իրավունք 11

Կամավորական աշխատանքի օրենքները

Կամավորի և կազմակերպություն միջև պայմանագիր կնքվում է Կամավորի աշխատանքը վարձատրվում է Անչափահասը ինչպես կարող է կատարել կամավորություն Երբ է հնարավոր լուծել կամավորության մասին պայմնագիրը Առաջադրանք՝

Կամավոր աշխատողի առնվազն 3 իրավունք

Կամավորը իրավունք ունի`

Հատուկ՝ նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող բնագավառում կամավոր աշխատանք կարող է կատարվել մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան գիտելիքների առկայության դեպքում՝ պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումներն ու առանձնահատկությունները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու կամավորությունը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով առանց վարձատրության աշխատանքները սույն օրենքի իմաստով չեն համարվում կամավոր աշխատանքներ:

Ընտանեկան կամ ազգակցական հարաբերությունների հիման վրա օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող աշխատանքները սույն օրենքի իմաստով չեն համարվում կամավոր աշխատանքներ։


Կամավոր աշխատողի առնվազն 3 պարտականություն

Կամավորը պարտավոր է`

Չտարածել կամավոր աշխատանքը կատարելու ընթացքում իրեն հայտնի դարձած անձնական տվյալների կամ պետական, բանկային, ապահովագրական, առևտրային, բժշկական, փաստաբանական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող այլ տեղեկություններ։

Մասնակցել Կազմակերպության կազմակերպած՝ իր կամավոր աշխատանքին առնչվող կրթական ծրագրերին կամ իրազեկման այլ միջոցառումների՝ տվյալ կամավոր աշխատանքը կատարելու համար պարտադիր նախապայման լինելու դեպքում։

Կառավարության սահմանած կարգով անցնել պարտադիր բժշկական զննություն, եթե կամավոր աշխատանքը կատարվելու է այնպիսի աշխատանքներում, որոնք պահանջում են նախնական և պարբերական բժշկական զննություն։

Կազմակերպության առնվազն 3 իրավունք

Կազմակերպությունն իրավունք ունի`


Կամավորից ստանալու տեղեկատվություն կատարված կամավոր աշխատանքների վերաբերյալ։

Լուսաբանելու իր ներգրաված կամավորների կատարած կամավոր աշխատանքների արդյունքները։

Ապահովելու կամավորի մասնակցությունն իր կազմակերպած համապատասխան կրթական ծրագրերին կամ կամավոր աշխատանքին առնչվող իրազեկման այլ միջոցառումների՝ անհրաժեշտության դեպքում այդ նպատակով համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ:

Իրավունք 11

Առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձինք

Առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձինք

Առաջադրանք՝

Սահմանել հասարակական կազմակերպություն հասկացությունը
Սահմանել պետական կազմակերպություն հասկացությունը
Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է
Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է
Իրավաբանական անձի հիմնական դրույթները սահմանելու համար կարդալ քաղաքացիական օրենսգրքի

Գլուխ 5-ի հոդվածները

Որպես հավելում կարդալ սույն հոդվածը՝

Քաղաքացու ձեռնարկատիրական գործունեությունը


1. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար քաղաքացին իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը:

Կարծում եմ քաղաքացին որպես անհատ իրավունք ունի առանց իրավաբանական անձ դառնալու զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։Քաղաքացիները կարող են պետական գրանցում չունենալ և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

2. Քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Քաղաքացիներն առանց պետական գրանցման կամ հաշվառման (առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր գրանցվելու) իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր: Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ են հանդիսանում միայն տվյալ համատեղ գործունեության պայմանագրի սահմաններում:

Անհատ ձեռնարկատիրոջ մասին ՀՀ օրենքը

Իրավաբանական և ֆիզիկական անձ

Իրավունք 11

Սովորողի իրավունքներ

Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
Շեղատառ նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Սովորողը իրավունք ունի ազատ հագուստ կրելու։

Սովորողը իրավունք ունի ազատ կարծիք արտահայտելու։

Սովորողի հոգեկան առողջությունը առաջնային է , և նա իրավունք ունի չմասնակցելու այն դասին , որտեղ նրան լավ չեն վերաբերվում դասընկերները։

Սովորողը իրավունք ունի դասից դուրս գալու առանց ուսուցչին զգուշացնելու եթե պետք է օգտվի պետքարանից կամ շտապ պետք է զանգ կատարի։Սա դասը չխանգարելու համար է։

Սովորողը պարտավոր է չուշանալ դասերից։

Սովորողը պարտավոր է ունենալ ուսումնական գործիք։

Սովորողը պարտավոր է ստանալ այն գիտելիքները որոնք նա է ցանկանում։

Սովորողը պարտավոր է հարգել դասընկերների և ուսուցիչբերի կարծիքը։