Իրավունք 11

Առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձինք

Առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձինք

Առաջադրանք՝

Սահմանել հասարակական կազմակերպություն հասկացությունը
Սահմանել պետական կազմակերպություն հասկացությունը
Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է
Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է
Իրավաբանական անձի հիմնական դրույթները սահմանելու համար կարդալ քաղաքացիական օրենսգրքի

Գլուխ 5-ի հոդվածները

Որպես հավելում կարդալ սույն հոդվածը՝

Քաղաքացու ձեռնարկատիրական գործունեությունը


1. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար քաղաքացին իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը:

Կարծում եմ քաղաքացին որպես անհատ իրավունք ունի առանց իրավաբանական անձ դառնալու զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։Քաղաքացիները կարող են պետական գրանցում չունենալ և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

2. Քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Քաղաքացիներն առանց պետական գրանցման կամ հաշվառման (առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր գրանցվելու) իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր: Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ են հանդիսանում միայն տվյալ համատեղ գործունեության պայմանագրի սահմաններում:

Անհատ ձեռնարկատիրոջ մասին ՀՀ օրենքը

Իրավաբանական և ֆիզիկական անձ

Թողնել մեկնաբանություն