Հայոց լեզու 10

Հայոց լեզու

1․ Ինչպե՞ս է առաջացել լակոնիկ բառը։

Լակոնիկ բառը առաջացել է հին հունական Լակոնիկ տեղանունից, որ Լակոնիան է կամ Լակոնական պետությունը:

2․Ի՞նչ են պատասխանում լակեդեմոնցիները թշնամու նամակին։

Ըստ ավանդության մի անգամ լակեդեմոնացիները թշնամի երկրից գրություն են ստանում. «Եթե մենք մտնենք ձեր երկիրը, կգրավենք ձեր քաղաքներն ու գյուղերը, ձեր հողերն ու ջրերը կդարձնենք մեր սեփականությունը, ձեր բանակը կջախջախենք, ձեր կանանց ու երեխաներին գերության կքշենք»:

Լակեդեմոնացիները պատասխանում են՝ Եթե:

3․Ի՞նչ է նշանակում լակոնիկ բառը ներկայիս ըմբնռմամբ։

Լակոնիկ ներկայումս նշանակում է՝ ասելիքը սեղմել՝ համառոտել և այն մաքրել ավելորդ զարդարանքից:

4․Որտեցի՞ց է ծագում մագնիս բառը։

Մագնիսը ծագում է Փոքր Ասիայի հնագույն քաղաքներից մեկի՝ Մագնեսիայի անունից: Մագնեզիայում եղել է այդպիսի երկաթահանք, որի բեկորները ձգողականության հատկություն են ունեցել:

5․Ի՞նչ փոխաբերական իմաստներ ունի մագնիս բառը։

Մագնիսը ուղղակի իմաստից բացի գործածվում է նաև փոխաբերաբար՝ հետևյալ նշանակություններով՝ «ձգողական ուժ, դեպի իրեն ձգելու ուժ՝ զորություն», «գրավչություն, հրապույր, արտակարգ գրավիչ հատկություն»:

Թողնել մեկնաբանություն